Հարգելի ներկաներ,
Ցանկանում եմ անդրադառնալ հաշմանդամություն ունեցող երեխաներին, ռազմական գործողությունների ժամանակ երեխաների ներգրավմանը և փախստական երեխաների իրավունքներին։
Առաջինը կանդրադառնամ նախակրթարաններում,դպրոցներում և այլ կրթական հաստատություններում երեխաների զարգացմանը, կրթվածությանը և ակտիվությանը նպաստող ծրագրերին, հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը։ Որոշ կրթական հաստատություններում զարգացմանն ուղղված ծրագրերը կան, որպես կրթական ծրագիր, բայց չկան տվյալ ծրագրերի իրագործմանը նպաստող գործոններ և այդ պայմաններում հաշմանդամություն ունեցող երեխան ենթարկվում է սթրեսի, բուլինգի։
Երկրորդ կետը վերաբերում է ՀՀ Սահմանադրության սահմանած կարգով 16 տարեկանը չլրացած անձանց ռազմական գործողության մեջ ներգրավելուն, որը բերում է հետագայում երեխայի հոգեբանական ճնշման նաև չի ապահովագրում հետագայում երեխայի կյանքի, կրթության, աշխատանքի, կրոնի, սեռի, ծնողական խնամքի իրավունքները։
Երրորդ կետը վերաբերում է երկրում տիրող որոշակի իրավիճակներում ձևավորված փախստական խմբերի՝ այդ թվում երեխաներից ձևավորված փախստական խմբերի իրավունքներին։ Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, կրթվելու, ծնողական խնամքի, պետության կողմից աջակցության, կրոնի և սեռի պահպանության, հետագայում աշխատանքի,սեփականության ձեռք բերման իրավունք։ Այդ իրավունքները անվերջ կարելի է թվարկել, բայց հարկ է նշել ամենակարևորը, որ այն վերաբերվում է բոլոր երեխաներին՝ անկախ ռասայական պատկանելիությունից, սեռից, կրոնից, սոցիալական վիճակից և կրթվածության մակարդակից։ Ամենակարևորն է գիտակցել այս ամենը և օգնել նրանց, ովքեր ունեն այս ամենի կարիքը։