«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» համաժողովի մասնակից Անգելինա Հակոբյանի ելույթը

Մեզ միշտ ասել են, որ երեխաները լավագույնին են արժանի: Դրա մասին է վկայում տասնամյակներ առաջ ընդունված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, փաստաթուղթ, որը պետք է պաշտպանի բոլոր երեխաների իրավունքները` անկախ նրանից, թե որտեղից ես դու: 2020թ. սեպտեմբերի պատերազմը ցույց տվեց, որ իրականությունը մի քիչ այլ է, աշխարհը վարդագույն չէ, և մենք բոլորս մեծացանք, ժամանակից շուտ շատ բան հասկացանք:

Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ես ուզում եմ արտահայտել իմ ցանկության` արցախցի երեխաների ցանկության մասին` լինել լսված աշխարհի կողմից, երեխայի իրավունքնով պահանջել աշխարհին, որպեսզի խուլ ու կույր չձևանա: Թող աշխարհն իմանա, որ ես ունեմ կրթության իրավունք և ես շատ եմ սիրում սովորել, սակայն այն այսօր ինձ մոտ դժվարությամբ է ստացվում, որովհետև այսօր ես ստիպված եմ ուսումս շարունակել ինձ համար անծանոթ մարդկանց հետ, օտար միջավայրում. ես կորցրել եմ հարազատ կրթօջախս, որտեղ սովորում էի գերազանց:

Յուրաքանչյուր երեխա ունի անձնական կյանքի պաշտպանության իրավունք. իմ հասակակից շատ հայրենակիցների կյանքն ամեն օր վտանգված է, նրանց դպրոցը գտնվում է ուղիղ նշանառության տակ, և նրանք դեռ մինչ օրս կրակոցներ են լսում  իրենց բնակավայրերում: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել առողջ միջավայրում. թվում է, թե դրա մասին էլի անհրաժեշտություն չկա բարձրաձայնել, սակայն 2020թ. պատերազմը նորից հակառակն ապացուցեց:

Ես և արցախցի երեխաներն էլ իրավունքն ունենք լինել պաշտպանված:

Ես Անգելինան եմ, Արցախի Հադրութի շրջանից, ունեմ հոգատար ու ինձ շատ սիրող ընտանիք, ապրում եմ աշխարհի ամենահրաշալի երկրում` Արցախում: Ուզում եմ շնորհավորել մեր բոլորիս օրը և ցանկանալ մեզ անհոգ մանկություն: Աշխա´րհ, լսի´ր մեզ` մենք սիրում ենք մեր հայրենիքը և իրավունք ունենք ապրել մեր խաղաղ անվտանգ երկրում: