Երեխաների իրավունքներին նվիրված նոր կայք
2017թ. հոկտեմբերի 6-ին, ժ. 14:00-ին «Raddison Blu Yerevan» հյուրանոցում (Երևան, Ազատության 2/2) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կներկայացնի երեխաների իրավունքներին նվիրված նոր կայք, որը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հետ համագործակցությամբ:
Կայքի հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ։
Կայքի շնորհանդեսին կնախորդի «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» թեմայով քննարկում, որի ընթացքում ելույթ կունենան՝
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
- «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության՝ Հայաստանում և Վրաստանում տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը,
- Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում ինտերնետից օգտվողների 1/3-ը երեխաներ են։ Այդ առումով կարևոր է նրանց իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում։
Նորաստեղծ կայքը կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը: