Յուրաքանչյուր երեխա ունի սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու իրավունք (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 26):

Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք:

Ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 27):

Մանկական աղքատությունը Հայաստանում. բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծություն 2016