
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նվիրված էր «Child Safeguarding»՝ երեխայի պաշտպանության և նրա համար անվտանգ միջավայրի ապահովման նպատակով մշակվող հստակ քաղաքականությանը։
«Child Safeguarding» քաղաքականությունը կազմակերպության ներսում սահմանված պարտադիր կանոնների ու ընթացակարգերի համակարգ է, որի նպատակն է կանխել երեխային վնասելու կամ շահագործելու գործելակերպը։ Քաղաքականությունը սահմանում է աշխատակիցների և կազմակերպության գործընկերների վարքագծային չափանիշները, պատասխանատվությունը երեխայի անվտանգության ապահովման գործում, ռիսկերի կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև միջադեպերին պատշաճ արձագանքելու գործընթացները։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, համագործակցելով Եվրոպայի խորհրդի հետ, սկսել է «Child Safeguarding» քաղաքականության մշակման գործընթացը «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը ներառված է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023–2026 թվականների գործողությունների ծրագրում և հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքող համալիր աջակցության փաթեթի բաղադրիչ։
Նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են «Child Safeguarding» քաղաքականության առանցքային սկզբունքներն ու լավագույն միջազգային փորձը՝ շեշտելով, որ երեխայի հետ աշխատող յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի հստակ մշակված քաղաքականություն և մեթոդաբանություն՝ երեխայի հետ տարբեր տեսակի միջոցառումներ և նախաձեռնություններ իրականացնելիս։
Քննարկման ընթացքում փորձագետները մանրամասն ներկայացրել են նաև այն մեխանիզմները, որոնք ապահովում են երեխայի անվտանգ մասնակցությունը միջոցառումներին, այդ թվում՝ առցանց միջավայրում։ Անդրադարձ է կատարվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական անվտանգությունն ապահովող պահանջներին, անձնակազմի և ներգրավված մասնագետների համապատասխան պատրաստվածության անհրաժեշտությանը, հատուկ հմտությունների տիրապետմանը, ինչպես նաև երեխայի հետ աշխատելիս վարքագծի հստակ կանոնների պահպանմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխայի անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Մասնավորապես ներկայացվել են այն պարտադիր ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն երեխայի մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների և այլ տվյալների հավաքագրման, մշակման, տարածման և հրապարակման ընթացքում՝ ապահովելով երեխայի անձնական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը։
Վերջին նորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։

Անահիտ Մանասյանն այցելել է Սպիտակ համայնք․ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությունն է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
-6a44d0bf818c6.webp&w=1920&q=75)
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:


