
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
Մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը և բարձրացնել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
• լավագույն շարադրություն,
• լավագույն տեսանյութ,
• լավագույն լուսանկար,
• լավագույն նկար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
• ազգային (ընտրական) փուլ՝ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը,
• միջազգային (եզրափակիչ) փուլ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը։
Մրցույթն անցկացվում է երկու տարիքային խմբերի համար՝ մինչև 14 տարեկան և 14 տարեկանից բարձր անձանց համար։
Մրցույթի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առողջության պահպանման հարցերում անձնական պատասխանատվության խթանմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու հարգմանը՝ նպաստելով մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը։
«Առողջության պահպանման իրավունք» մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ուղարկել mrcuyt@ombuds.am էլեկտրոնային հասցեին։
Մրցույթի միջազգային փուլի արդյունքները կհայտարարվեն 2026 թվականի դեկտեմբերին՝ ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի յոթերորդ նիստի ընթացքում։ Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և մրցանակներով:
Վերջին նորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։

Անահիտ Մանասյանն այցելել է Սպիտակ համայնք․ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությունն է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
-6a44d0bf818c6.webp&w=1920&q=75)
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:


