-6a44d5fca09a6.webp&w=3840&q=75)
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը դպրոցում
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից կազմակերպված «Երեխաների իրավունքների պաշտպանությունը դպրոցում» թեմայով առցանց դասընթացին, որի շրջանակում հանդիպել է շուրջ 19 դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, առցանց հարթակներում երեխաների անվտանգության ապահովման հարցերին, երեխայի աշխատանքային իրավունքների իրացման առանձնահատկություններին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Հատուկ ընդգծվել է երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովման կարևորությունը տարբեր իրավիճակներում։
Հանդիպման ընթացքում ծնողական խորհուրդների անդամները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ:
Վերջին նորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։

Անահիտ Մանասյանն այցելել է Սպիտակ համայնք․ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությունն է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
-6a44d0bf818c6.webp&w=1920&q=75)
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:



