
Պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հայ երեխաներին ցուցաբերվող աջակցության ամրապնդումն արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» վերտառությամբ միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով
Դեկտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հայ երեխաներին ցուցաբերվող աջակցության ամրապնդումն արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» վերտառությամբ միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակներում։
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հանգամանքը։ Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չնայած այսօր էլ բազմաթիվ են կարծրատիպային մոտեցումները, որ սա իրավունքների պաշտպանության համակարգի առաջնահերթ ոլորտներից չէ, սակայն միանշանակ է, որ պետական մարմինների և միջազգային դերակատարների կողմից այժմ երեխաների իրավունքների հետ կապված հարցերը Հայաստանում շատ ավելի մեծ ծավալով ու լայն գործիքակազմերով են հասցեավորվում:
«Երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Մենք աշխատում ենք ոչ միայն երեխաների համար, այլ նաև երեխաների հետ։ Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի դերը ոլորտի զարգացման և ամրապնդման գործում։ Այն հռչակագրային կառույց չէ, այլ ակտիվորեն գործող խորհուրդ, որի շրջանակներում մենք շարունակաբար իրականացնում ենք տարատեսակ ծրագրեր։ Խորհրդի գործունեության շրջանակներում մի շարք ծրագրային միջոցառումներ իրականացրել ենք Եվրոպայի խորհրդի նշված ծրագրի շրջանակներում: Ծրագիրը դերակատարություն է ունեցել նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման տեսանկյունից»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
Համաժողովի շրջանակում տեղի ունեցած թեմատիկ քննարկմանը մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիթ Աղաջանյանը։ Անցկացվել է նաև երեխաների համար գործնական սեմինար՝ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ։
Վերջին նորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։

Անահիտ Մանասյանն այցելել է Սպիտակ համայնք․ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությունն է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
-6a44d0bf818c6.webp&w=1920&q=75)
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:










































