Ինչպես արդեն գիտեք հունիսի 1-ին տեղի ունեցած «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովի ընթացքում բանախոս և մասնակից բոլոր երեխաները կարևոր թեմաներով ելույթներ են ունեցել և այդ կարծիքներն ու առաջարկները ավելի լսելի դարձնելու համար՝ այսուհետ պարբերաբար Մարդու իրավունքները պաշտպանի պաշտոնական էջերում կհրապարակվեն խոսնակ երեխաների ելույթները:
Նաև սիրով ուզում ենք անդրադառնալ «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովի խորհրդանիշին.
Նկարի կենտրոնական մասում պատկերված է երկրի քարտեզը իր ծովային և ցամաքային սահմաններով։ Երեխաների պատկերները քարտեզի վրա խոսում են այն մասին, որ յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, ազգությունից, արտաքին առանձնահատկություններից, պաշտպանված լինելու իրավունք ունի։