Արդարադատություն երեխաների համար
Երեխաները արդարադատության համակարգին դիմում են որպես զոհեր, վկաներ, դատական գործընթացի կողմ կամ օրենքի հետ խնդիր ունեցող անձ: Երեխաների դեպքում կալանավորումը պետք է օգտագործվի որպես ծայրահեղ միջոց և շատ կարճ ժամանակահատվածով: Այնուամենայնիվ շատ երկրներ ռեսուրսների և քաղաքական կամքի բացակայության պատճառով չեն ներդնում երեխայակենտրոն մեխանիզմներ արդարադատության համակարգում, որոնք կնպաստեն երեխաների սոցիալական վերաինտեգրմանը: Երեխաների արդարադատությունը նախատեսված է արդարության
Կարդալ ավելինԵրեխայի առողջության պահպանման իրավունք
Յուրաքանչյուր երեխա ունի առողջապահության առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունք: Պետությունը պետք է ապահովի, որպեսզի ոչ մի երեխա չզրկվի առողջապահական համակարգի նման ծառայություններից օգտվելու իր իրավունքից (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 24):
Կարդալ ավելինԽտրականության արգելքը
Յուրաքանչյուր երեխա ունի ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից: Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի
Կարդալ ավելինԵրեխայի կրթության իրավունքը
Երեխան ունի կրթության իրավունք: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38): Դպրոցական կարգապահությունն պետք է իրականացվի երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային համապատասխան: Պետությունը բոլոր համապատասխան միջոցներով պետք է ապահովի բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների: Երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի. (ա) երեխայի անհատականության,
Կարդալ ավելինՍոցիալական իրավունքներ
Յուրաքանչյուր երեխա ունի սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու իրավունք (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 26): Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք: Ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական
Կարդալ ավելինԱնձնական կյանքի իրավունք
Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 16):
Կարդալ ավելինԲռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունք
Պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները պաշտպանելու երեխային ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ՝ սեռական չարաշահումը: Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր՝ նպատակ ունենալով անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխային և այն անձանց,
Կարդալ ավելինԵրեխայի մասնակցությունը
Երբ ծնողները կայացնում են որոշումներ, որոնք կարող են ազդել երեխայի վրա, երեխաները իրավունք ունեն ասելու թե իրենց կարծիքով ինչ պետք է տեղի ունենա, ինչպես նաև ունեն իրենց կարծիքի լսված լինելու իրավունք: Նշվածը չի նշանակում, որ երեխաները պետք է ասեն, թե ինչպես պետք է վարվեն իրենց ծնողները: Կոնվենցիան խրախուսում է չափահասներին լսել երեխաների կարծիքները և ներգրավել
Կարդալ ավելինԸնտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում: Ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում: Պետությունը պետք է
Կարդալ ավելինԵրեխայի լավագույն շահը
Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Բոլոր չափահաս անձիք պետք է անեն այն, ինչն ամենալավն է երեխայի համար: Որոշում ընդունելիս չափահաս անձիք պետք է մտածեն, թե իրենց որոշումները ինչպես կազդեն երեխաների վրա: Դա հատկապես վերաբերում է բյուջեին, քաղաքականությանը և օրենսդրական նախաձեռնություններին (ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, հոդված 3):
Կարդալ ավելին