Հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտները:
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին. ինչպե՞ս օգտվել կայքից, ինչպե՞ս դիմում գրել Պաշտպանին և ի՞նչ անել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են:
Աշակերտներն հնարավորություն են ունեցել Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին ուղղել իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:
Նման հանդիպումները կրում են շարունակական բնույթ: