«‎Հաջողված պատմություններ»                                                                Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի իրացման ապահովման հարցում:    

Քաղաքացին տեղեկացրել է, որ  մանկապարտեզում վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով իր երեխան չի կարողանում այլևս հաճախել մանկապարտեզ, իսկ այդ աշխատանքները տևելու են մինչև 2023 թվականը:

Ըստ քաղաքացու՝ դիմել է մանկապարտեզի տնօրինությանն իր երեխային այլ մանկապարտեզ տեղափոխելու խնդրանքով, սակայն խնդրանքը մերժվել է․ միևնույն ժամանակ տվյալ մանկապարտեզի մյուս սաներին տնօրինությունը ապահովել է այլ մանկապարտեզ հաճախելու հնարավորությամբ։ 

Պաշտպանի միջամտությամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել է համապատասխան քայլեր և  ծնողի համաձայնությամբ երեխան տեղափոխվել է այլ մանկապարտեզ: