Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։

Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։

Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։