«Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն

«Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն:

Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով և չհրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք երեխաներին նույնականացնելու հնարավորություն են տալիս: Առավել ևս խոսքը վերաբերում է վերնագրերին, որոնցով տարածվում են այդ նյութերը:

Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ նման հրապարակումները կարող են խաթարել այդ միջավայրը և բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սոցիալիզացիայի վրա: