Յուրաքանչյուր երեխա ունի ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից: Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից կամ պատժից՝ նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքի հիմքով (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 2):