Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում

Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում են այցելել մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Պաշտպանի ներկայացուցիչները դպրոցականներին ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության համար ստեղծված children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորությունները, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու տարբերակները։

Դպրոցականները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր և ստացել սպառիչ պատասխաններ:

Նման հանդիպումները կրում են շարունակական բնույթ: