Պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները պաշտպանելու երեխային ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ՝ սեռական չարաշահումը: Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր՝ նպատակ ունենալով անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխային և այն անձանց, ովքեր հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, հետաքննելու, բուժելու, և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության՝ դատական գործ հարուցելու համար (ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 19):

Ընտանիքում բռնության և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելում