Այսօր՝ մարտի 30-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արմավիրի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ:
Հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի գործունեությանը, տեղեկացել children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորությունների մասին. ինչպե՞ս օգտվել կայքից, ինչպե՞ս դիմում գրել Պաշտպանին և ի՞նչ անել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են և այլն:
Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել հնչեցնել իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ստանալ սպառիչ պատասխաններ: