Երեխան ունի կրթության իրավունք:
Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38):
Դպրոցական կարգապահությունն պետք է իրականացվի երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային համապատասխան:
Պետությունը բոլոր համապատասխան միջոցներով պետք է ապահովի բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների:
Երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.
(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,
(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,
(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,
(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,
(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
(ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 28, 29)
Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտություն