Մայիսի 29-ին Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտներն այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։
Դպրոցականները ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին:
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի հետ հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել պարզաբանումներ ստանալ իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ մասնավորապես ինչպե՞ս դիմում գրել Պաշտպանին և ի՞նչ անել, եթե կարծում են, որ ոտնահարվել են իրենց իրավունքները և այլն: