Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, ում իրենց իրավունքների պաշտպանության համար կարող են դիմել բոլորը այն դեպքում, երբ իրենց իրավունքները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ որոշ դեպքերում էլ կազմակերպությունների կողմից:
Պաշտպանի աշխատակազմում 2016 թվականից գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, որի ամենօրյա աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանությունն է: