Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

(«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Պաշտպանն իրավասու է`

  1. իրականացնելու օրենսդրության` «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթներին համապատասխանության մշտադիտարկում.
  2. իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին.
  3. հանդես գալու երեխայի իրավունքներին առնչվող հատուկ հրապարակային զեկույցներով.
  4. իրավասու մարմիններ ներկայացնելու երեխաների իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
  5. իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 30)

Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը Մարդու իրավունքների պաշտպանի մասին