Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Բոլոր չափահաս անձիք պետք է անեն այն, ինչն ամենալավն է երեխայի համար:
Որոշում ընդունելիս չափահաս անձիք պետք է մտածեն, թե իրենց որոշումները ինչպես կազդեն երեխաների վրա: Դա հատկապես վերաբերում է բյուջեին, քաղաքականությանը և օրենսդրական նախաձեռնություններին (ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, հոդված 3):