«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» համաժողովի մասնակից Արեգ Ավետիսյանի ելույթը

 Ծաղրանքն ու ստորացումները վաղուց դարձել են դպրոցական կյանքի անբաժանելի մաս և տարիների հետ այս երևույթն ավելի ու ավելի է տարածվում։ Այս երևույթը նոր չէ հայ իրականության մեջ, սակայն նոր է այն տերմինը, որը բնորոշում է երևույթը։ Արևմուտքում այս երևույթն անվանում են բուլինգ։ Բուլինգը (անգլ bullying. bully`բռնարար,կռվարար)  անձի թիրախավորումն է և նրա նկատմամբ պարբերաբար կիրառվող ագրեսիվ, ճնշող, նվաստացնող վարքը։ 

Կողմերն են՝ 

  • ագրեսոր (բուլլի )
  • զոհ
  • դիտորդ / փրկարար

     Բուլինգը ուժի, հարկադրանքի, վիրավորանքի,  ծաղրանքի կամ սպառնալիքի, չարաշահման, ագրեսիվորեն գերիշխելու կամ վախեցնելու համար է: Բուլինգի ենթարկողը իր վարքագծով արհեստականորեն ընդգծում է իր ենթադրյալ առավելությունները և ենթադրյալ իրավունքները բուլլինգի ենթարկվողի նկատմամբ՝  նրան պարտադրելով իր համար ցանկալի և նախընտրելի վարքագիծ։ Բուլինգ իրականացնողներն այն անձինք են, ովքեր սիրում են նեղացնել ու ստորացնել դասընկերներին, հակված են կոնֆլիկտների ու կռիվների։

Բուլինգի բնութագրական կողմերն են՝

  • Ուժերի անհավասարություն նրանք, ովքեր ահաբեկում են, օգտագործում են իրենց 

1ուժը, օրինակ՝ ֆիզիկական ուժը, հոգեբանական ուժը

2 ամոթալի տեղեկության հասանելիությունը կամ հանրաճանաչությունը, ինչպես նաև սպառնում են այդպիսին տարածել ուրիշներին վերահսկելու կամ վնասելու համար։

  • Շարունակական, պարբերական բնույթ․ 

   Շատ ծնողներ կարծում են, որ դա այնքան էլ լուրջ խնդիր չէ, ինչպես, օրինակ՝ ծխելը, խմիչք օգտագործելը, սակայն բուլինգի հետևանքները ևս կարող են լինել  շատ ծանր ու անշրջելի։ Բուլինգը բացասաբար է անդրադառնում ոչ միայն դրան ենթարկված երեխաների, այլև՝ այն իրականացնողների վրա։ Բուլինգի են ենթարկվում հիմնականում այն երեխաները , որոնք՝

  • չունեն ծնողներ
  • ժամանակավորապես կամ մշտապես զրկված են ընտանեկան միջավայրից
  • ընտանիքում ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության, շրջապատված չեն հոգատարությամբ ու ուշադրությամբ
  • ենթարկվում են տնտեսական շահագործման
  • ունեն ցածր ինքնագնահատական և ագրեսիվ են
  • որևէ կերպ՝  արտաքինով, հասակով, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, առանձնանում են ընդհանուրից
  • ֆիզիկական կամ հուզական տեսանկյունից ավելի թույլ են,
  • ինքնավստահ ու համարձակ չեն
  • կախվածություն ունեն ուրիշների կարծիքից
  • ամոթխած են և համեստ

Կան բուլինգի դրսևորման մի քանի եղանակներ՝

  • Կիբերբուլինգ, որն իրականացվում է համակարգչի և համացանցի միջոցով՝ օգտագործելով դրանք որպես վնասելու գործիք,
  • Ֆիզիկական բուլինգ՝ հրմշտոցի, հարվածների, ծեծի, կսմթելու և այլ միջոցներով,
  • Վերբալ բուլինգ՝ պիտակավորում և ծաղրանք,
  • Սոցիալական կամ հոգեբանական բուլինգ, որի դեպքում փորձում են մեկուսացնել երեխային իր շրջապատից և կանխամտածված բացառում են նրան հասարակությունից։ Այստեղ կարելի է ներառել նաև անտեսումը, արհամարհանքը, անուշադրության մատնելը և այլն։
  • Ժեստիկուլյացիոն բուլինգ, որն իրականացվում է դեմքի միմիկաների և մարմնի տարբեր մասերի ժեստերով։

Դրդապատճառներն են՝

  • Գերիշխելու ցանկություն
  • Ճանաչում
  • Փոխհատուցում
  • խնդիրներ ընտանիքում
  •  ցածր ինքնագնահատական
  •  հաճույք
  • նախապաշարմունքներ
  • հասակակիցների և տարիքով ավելի փոքրերի ճնշում

Մի շարք հոգեբանական կոմպլեքսներ, որոնք հանգեցնում են այդ կոմպլեքսները փարատելու զարթուղի ճանապարհների, որոնցից մեկն էլ հենց բուլինգն է։

Բուլինգի հետևանքները բազմազան են՝

– հեղինակության անկում 

– առաջադիմության անկում

– դեպրեսիա

– հոգեբանական ուժեղ տառապանք

– ֆիզիկական ուժեղ ցավ

– վրեժ բուլլերից

– սուիցիդալ վարք

Կանխարգելման միջոցներն են՝

– Սովորեցնել հոգ տանել դիմացինի զգացմունքների մասին

– Խոսել երեխայի հետ այն մասին, թե ինչ է ահաբեկումը և ինչպես անվտանգ դիմակայել նրան

– Խրախուսել երեխաներին խոսել վստահելի մեծահասակի հետ, եթե նրանք ենթարկվել են բռնության կամ տեսնում են, թե ինչպես են ուրիշները բռնության ենթարկվում

– Խոսել այն մասին, թե ինչպես դիմակայել երեխաներին, ովքեր ահաբեկում են

– Տալ խորհուրդներ, օրինակ՝ հումոր օգտագործելը, ուղղակիորեն և վստահորեն << կանգ առնել >>։

          Բուլինգը տատանվում է անհատական ​​ահաբեկումից մինչև խմբակային ահաբեկում, որը կոչվում է մոբինգ, որի ժամանակ կռվարարը կարող է ունենալ մեկ կամ մի քանի «լեյտենանտներ», ովքեր պատրաստ են օգնել հիմնական կռվարարին իրենց ահաբեկչական գործունեության մեջ: Դպրոցում և աշխատավայրում ահաբեկչությունը կոչվում է նաև «հասակակիցների չարաշահում»: Ռոբերտ Վ. Ֆուլերը վերլուծել է ահաբեկումը ռանկիզմի համատեքստում: Շվեդ-նորվեգացի հետազոտող Դեն Օլվեուսը ասում է, որ ահաբեկումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մարդը «բազմիցս և ժամանակի ընթացքում ենթարկվում է մեկ կամ մի քանի այլ անձանց բացասական գործողություններին», և որ բացասական գործողությունները տեղի են ունենում «երբ մարդը միտումնավոր է դա անում >>։ Ահաբեկումը մարդու, մեր դեպքում անչափահասի մեջ ներքին վախեր առաջացնելն է, որոնք դառնում են նրա կյանքի ուղեկիցը և ձևավորում նրան իբրև հասարակության ոչ լիարժեք անդամ։

Ուշագրավ է, որ ՀՀ օրենսդրության մեջ մինչև օրս ներկայացված չէ բուլինգի սահմանումը։ Սակայն դա չի նշանակում, որ բուլինգի ենթարկողը պիտի հաշվետու չլինի իր արարքների համար։ Հայաստանի հանրապետությունը վավերացրել է <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան>>, որի 3-րդ հոդվածի համաձայն՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: Սույն հոդվածի բովանդակությունը դարձել է Հայաստանի հանրապետության սահմանադրության և քրեական օրենսդրության սկուզբունքներից մեկը, որին համապատասխան էլ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 119 հոդված)։ Այս հոդվածը ժամանակին վերնագրված էր որպես խոշտանգում։ 

Հետևաբար, ամփոփելով վերը ասվածը, հանգում ենք հետևյալ եզրակացության՝ «բուլինգը դա անչափահասի խոշտանգումն է հասակակիցների կամ տարիքային առավելություն ունեցողների կողմից»։

Վատն այն է, որ պատասխանատվությունը նախատեսված է միայն 16 տարին լրացած անձանց համար;  ԵՎ այստեղ է, որ բախվում ենք խնդրի՝ արդյոք անպատիժ են մնալու նրանք, ովքեր իրենց վարքագծով մինչև 16 տարեկան դառնալը կարող են կյանքեր և ճակատագրեր գլխիվայր շրջել։