Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։
Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար, խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները։

Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և

«Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա» -ի հրապարակային նյութերի հիման վրա։