Կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան․ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։

Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։

Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում։

Բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան»։

Հ․Գ․ Անցյալ տարի հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հիանալի ժամանակ անցկացրեցինք ՀԿ-ի սաների հետ՝ երեխաների հետ կտրելով տոնական տորթը։