Պաշտպանն «Օրրան»-ի ցերեկային կենտրոնի երեխաներին հորդորել է լավ սովորել

Այսօր՝ հունվարի 26-ին, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել ՀԿ-ի ցերեկային կենտրոն հաճախող երեխաները։

Նրանք ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Հանդիպման ընթացքում երեխաներն ուղղել են իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր, ստացել պարզաբանումներ։ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթություն ստանալու իրավունքն ու հորդորել լավ սովորել՝ անկախ բոլոր դժվարություններին։