Միջոցառման լուսաբանման հրավեր

Որքանո֠վ է Հայաստանը կատարել երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով ստանձնած պարտականությունները․ արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկում

Հունիսի 12-ին՝  ժամը 11:00-ին,  «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Արարատ սրահում (հասցե՝ Երևան, Ամիրյան փող. 1) տեղի կունենա «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցը լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը (ենթական է հաստատման), ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը հրավիրված են Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, երեխաների իրավունքների ոլորտի տեղական և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև  ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ: