Սիրելի՛ երեխաներ և երիտասարդներ,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը:
Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
- սեռը
- տարիքը / տարիքային խումբը
- կրոնական, ռասայական և Էթնիկ պատկանելիությունը
- հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ
Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:
Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով:
Դիմել կարող եք մինչև 2022թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտերը: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:
Անհամբեր սպասում ենք ձեր դիմումներին։
Կանխավ շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ