Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի և «Անկախ կյանք» կետրոնի տնօրեն Նունե Պեպանյանի հետ: Պաշտպանը ծանոթացել է կենտրոնի մասնագետներին և նրանց գործունեությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության, առողջության և այլ իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում առկա ծրագրերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպության հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցը: