Երբ ծնողները կայացնում են որոշումներ, որոնք կարող են ազդել երեխայի վրա, երեխաները իրավունք ունեն ասելու թե իրենց կարծիքով ինչ պետք է տեղի ունենա, ինչպես նաև ունեն իրենց կարծիքի լսված լինելու իրավունք: Նշվածը չի նշանակում, որ երեխաները պետք է ասեն, թե ինչպես պետք է վարվեն իրենց ծնողները: Կոնվենցիան խրախուսում է չափահասներին լսել երեխաների կարծիքները և ներգրավել նրանց որոշումների կայացման գործընթացում և ոչ թե երեխաներին տալիս է չափահասներին ղեկավարելու իրավունք: Որոշումների կայացման գործընթացում երեխայի մասնակցության մակարդակը պետք է համապատասխանի երեխայի հասունության մակարդակին:

Երեխաների՝ կարծիքը ձևավորելու և արտահայտելու ունակությունը զարգանում է տարիքին համապատասխան, և, դեռահասների կարծիքն ավելի  ավելի ուշադրություն կարիք ունի, քան նախադպրոցական տարիքի երեխաների կարծիքը ընտանեկան, իրավական կամ վարչական որոշումներով:

Երեխայի ազատ արտահայտվելու իրավունքը ներառում է ինֆորմացիայի փոխանցումը իրեն ցանկացած հարմար ձևով, ներառյալ խոսելու, նկարելու և գրելու ձևը:

Երեխայի՝ սեփական կարծիքը արտահայտելու իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը, բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար (Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, հոդվածներ 12, 13, 17):