«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» համաժողովի մասնակից Նարեկ Ստեփանյանի ելույթը

ՄԱԿ-ը սահմանել է երեխայի կրթության իրավունքի մասին օրենքներ։ Ըստ ՄԱԿ-ի երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

1. երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,
2. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,
3. երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,
4.երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,
5. շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
Ըստ 4֊րդ կետի` մենք պետք է դաստիարակվենք որպես հանդուրժող մարդ հասարակության մեջ, դեմ լինենք սեռային, ազգային և կրոնական խտրականությանը։ Բայց որքանո՞վ ենք մենք հանդուրժում այլ կրոնի կամ այլ ազգի պատկանող մարդուն։ Մեզ մեծացնում են «բարոյական» կետերով , որոնք ստեղծել է հասարակությունը։ Շատերը չեն ընդունում ոչ իրենց կրոնին պատկանող անձանց, աստծուն չհավատող անձանց, ծիծաղում են իրենց մաշկի գույնից տարբերող մաշկի գույն ունեցող անձանց վրա։ Այս մթնոլորտում հնարավոր չէ մեծանալ որպես հանդուրժող մարդ։ Այս հարցին ես տեսնում եմ մեկ լուծում ՝ կրթել հանդուրժող սերունդ` չներազդելով անհատի զարգացման վրա։ Պետք է թույլ տալ երեխային բացահայտել աշխարհը իր ձևով:
Մյուս խնդիրը կապված է սեռային խտրականության հետ։ Մենք ապրում ենք 21-֊րդ դարում․ թվում է, թե չկա խտրականություն տղայի և աղջկա մեջ։ Բայց իրականում մինչ այսօր գյուղական համայնքներում շարունակում է գոյություն ունենալ այդ
խտրականությունը։ Հասարակության մեջ ընդունված է տղային համարել դոմինանտ, իսկ աղջկան` ռեցեսիվ։ Մինչ դեռ չկա մի օրենք, որը հաստատում է դա։ Դա համարվում է <<չգրված օրենք»՝ ստեղծված հասարակության կողմից։ Թվում է, թե խտրականության զոհ են դառնում միյայն աղջիկները, բայց իրականում տղաները նույնպես կարող են կարծրատիպերի զոհ դառնալ ։
Հայաստանի զարգացման համար մեծ դեր ունի կրթության մակարդակի բարձրացումը։ Հայաստանի շատ շրջաններում կրթության զարգացվածության մակարդակը շատ ցածր է։ Նշենք պատճառներից մի քանիսը.

1. Դպրոցները հագեցած չեն տեխնիկայով կամ գրադարաններում, չկան դեռահասներին հետաքրքրող գրքեր նաև կան գյուղեր, որտեղ ընդհանրապես առանձին գրադարան գոյություն չունի. դրանք կցված են դպրոցներին և բավականին աղքատիկ են ։ Օրինակ` Գառնիում գործում է երկու գրադարան, մինչդեռ հարակից Գողթ, Հացավան գյուղերում չկա նույնիսկ մեկը։ Գրադարանի առկայությունը չի լուծում խնդիրը։ Պետք է գրադարանի գրքերը համապատասխանեն դպրոցական ծրագրին, ներառեն և’ նոր և’ հին գրականություն։ Նաև կարևոր է գրքերի հին և նոր լինելը։ Մեզ` երեխաներիս, գրավում են են նոր հրատարակված գրքերը, դրանք ավելի հեշտ են ընթերցվում և մոտիվիվացնող են`գունագեղ դիզայնի շնորհիվ ։
2. Մեր մեջ ամրացած չէ նաև մշակույթը ։ Երեխաները մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում, որովետև չկա հետաքրքրություն, չկա բավարար սեր դեպի մշակույթը, բոլոր միջոցառումները շատ ստանդարտ են. նույն երգերը, նույն բանաստեղծությունները և այլն ։
3. Կրթության զարգացմանը խոչընդոտում է նաև դասագրքային նյութերի ծանրաբեռնվածությունը։ Մենք ամեն օր սովորում ենք յոթ տարբեր առարկա, ամեն ուսուցիչ պահանջում է սովորել իր առարկան։ Ինչ է ստացվում, որ մենք մեխանիկական սարք ենք, որի գործը միայն դաս սովորելն է։ Իմ կարծիքով դասերը պետք է անցկացվեն հետաքրքիր ձևաչափով։ Դրա համար անհրաժեշտ են նյութական բավարար միջոցներ, որոնք լիակատար ապահովելը մեր զարգացող երկրի համար բարդ է: Տեսական գիտելիքները պետք է կիրառել նաև գործնականում ցանկալի արդյունք ունենալու համար: Մենք խնդիրը ներկայացնում ենք աշակերտի տեսանկյունից։ Եթե այն ուսումնասիրենք ուսուցչի տեսանկյունից կհասկանանք, որ ուսուցչին տրված է հատուկ ծրագիր, որից շեղվել չի կարող։
4. Կարևոր է նաև դպրոցական կյանքի կազմակերպումը: Օրինակ`աշակետական խորհրդի նախաձեռնությամբ օրեր առաջ կազմակերպվեց հանդիպում` տարբեր համալսարաններում սովորող ուսանողների հետ: Նրանք կիսվեցին իրենց փորձով, խորհուրդներ տվեցին:Այդ հանդիպումը ոգևորեց աշակերտներին և դրական ազդեցություն ունեցավ: Այսինքն այսպիսի հանդիպումներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն ոչ միայն ուսանողների հետ, այլ նաև մասնագետների հետ: Դրանք կօգնեն մասնագիտության ընտրության հարցում և աշակերտների մեջ դեպի կրթություն սեր կսերմանեն: