Ապագա իրավաբաններն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Նրանք հանդիպել են Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի և Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ:

Ապագա իրավաբանները ծանոթացել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի աշխատելաոճին, տեղեկացել children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորությունների մասին. ինչպե՞ս օգտվել կայքից, ինչպե՞ս դիմում գրել Պաշտպանին և ի՞նչ անել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են և այլն:

Ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ստանալ սպառիչ պատասխաններ: